Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Առակ. Բանտարկյալը

Առակ. Բանտարկյալը
21.02.2014 | 10:30

Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձր ու վտանգավոր հատվածի վրա, բարձրաձայն օգնություն է կանչում: Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.
-Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ, արդեն չգիտեմ, թե ինչպես անել... Ամենուր փնտրեցի տան բանալին, բայց չգտա, և այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում դուրս գալ:
Նախախնամող հրեշտակն այդ կողմերով անցնելիս նկատում է, որ գյուղացին կանգնած է կտուրի վտանգավոր վայրում, գալիս է ու ասում.
- Ո՛վ մարդ, գրպանիդ մեջ լավ նայիր, և այս վտանգավոր վայրից իջիր: Բանալին գրպանումդ է, իսկ դու ուզում ես, որ Աստված երկնքից իջնի ու քո տան բանալին գրպանիցդ հանի ու քեզ տա:
Կյանքում կան իրողություններ, երբ մարդիկ անհարկի կերպով Աստծուց նույնիսկ պահանջում են իրենց փոխարեն կատարել այնպիսի բաներ, որոնք ունակ են հաղթահարելու, եթե մի փոքր զգոն, ուշադիր ու խորագետ լինեն: Սակայն ասում են, թե ինչու է Աստված լռում, իսկ մյուս կողմից` իրենք իրենց տանում են փորձության և վտանգի եզրին։


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ